Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով թիրախավորվում են բոլոր նրանք, որոնք ունեն ապօրինի գույք:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում թիրախավորվում են միայն նախկին պաշտոնյաները, իսկ այդ դեպքում ո՞րն էր հեղափոխության նպատակը:

Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացում բռնագանձվում է ապօրինի գույք, որը չունենալու դեպքում անձը չի կարող հետապնդվել:

«Շատ կարևոր է արձանագրել, որ նույն ապօրինի գույքի բռնագանձման գործերով այսօր դատարաններում են գտնվում 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ապօրինի գույքի բռնագանձման շուրջ դատական հայցեր: Այդ դատական հայցերն, ի վերջո, նաև հեղափոխության արդյունք են»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո շատ է քննարկվում հարցը, թե ինչո՞ւ թալանվածը չի վերադարձվում:

Վարչապետը նշեց, որ ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի ինստիտուցիոնալ  և օրենքով սահմանված  ընթացակարգով:

Ըստ նրա՝ դատարաններում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման հայցերն, ինչպես նաև որոշ դեպքերում վերադարձման  հանրահայտ դեպքերը վկայում են, որ այդ առումով հեղափոխության օրակարգը չի մոռացվում, ընդհակառակը՝ հետևողականորեն այդ օրակարգն իրագործվում է:

Ապօրինի գույքի բռնագանձման հարցում վարչապետը նաև կարևորեց համապատասխան արդյունավետ ինստիտուտների ձևավորումն ու ներդրումը, ինչի շուրջ աշխատանքներն ընթացքում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]